Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ճանաչված տիկնիկային վարպետը դարձել ահաբեկչության զոհ

04.06.2017


Սանկտ-Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչության հետևանքով զոհվածների մեջ է եղել նաև քաղաքում հայտնի տիկնիկային վարպետ Իրինա Մեդյանցևան: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Մանկական թատրոնի արտիստուհին ահաբեկչության պահին գնացքի մեջ է եղել իր դստեր՝ Ալյոնայի, հետ: Նրանք գնալիս են եղել տիկնիկների ցուցահանդես:

Երբ անսպասելի որոտացել է պայթյունը, կինն իր մարմնով մեխանիկորեն ծածկել է աղջկան: Հզոր պայթյունը նրան սպանել է անմիջապես, իսկ Ալյոնան ծանր վիճակում տեղափոխվել է քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժին:

Հիշեցնենք, որ Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 3-ին՝ «Սեննայա պլոշչադ» և «Տեխնոլոգիչեսկայա ինստիտուտ» կայարանները միացնող թունելում: Այս ողբերգության հետևանքով զոհվել է 14 և վիրավորվել՝ 49 մարդ
    Դիտվել է 965 անգամ