Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կկայանա թատերական գործիչների ասսոցիացիայի հիմնադիր համագումարը

04.07.2017


Սանկտ-Պետերբուրգում նախօրեին՝ ապրիլի 6-ին, մեկնարկել է ԱՊՀ երկրների և Բալթիկայի թատրոնների «Հանդիպումներ Ռուսաստանում» խորագիրը կրող 19-րդ փառատոնը, որի ծրագրում ընդգրկված են «մոտ արտասահմանի» ռուսալեզու թատրոնների բեմադրություններ: Ֆուրումի ընթացքում կկայանա նաև արտասահմանի ռուսական թատերական գործիչների ասսոցիացիայի հիմնադիր համագումարը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «therussiantimes.com»-ին:

«Այս իրադարձությունը եզակի հնարավորություն է, որպեսզի այն վերածվի ռուսական մշակույթը արտասահմանում առաջ մղելու և համատեղ միջոցառումների անցկացման կենտրոնացված հարթակի»,- միջոցառման բացման իր ելույթում նշել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

Փառատոնին մասնակցում են հետխորհրդային տարածքի անկախ երկրներում գործող գրեթե բոլոր ռուսական թատրոնները:

Նշենք, որ Ռուսաստանում 20-րդ դարի առաջին երկու տասնամյակների ընթացքում տեղ գտած հեղափոխական իրադարձությունների մեկդարյա պատմությունը այս թատերական ֆորումի գլխավոր թեման է համարվում: Այդ թեմատիկ ընդգրկմամբ մասնակիցների համար Սանկտ-Պետերբուրգի թանգարաններում կկազմակերպվեն էքսկուրսիաներ: Նույնիսկ նախատեսվում է երիտասարդ դերասաններին այդ ժամանակաշրջանին բնորոշ լեզվի, արտահայտչամիջոցների և բեմական խոսքին ծանոթանալու հնարավորության ընձեռում: Իսկ փառատոնը կավարտվի մասնակիցների համատեղ ուժերով Մայակովսկու «Միստերիա բուֆֆ» ստեղծագործության թեմաներով բեմադրության պատրաստմամբ և ցուցադրմամբ:
    Դիտվել է 1014 անգամ