Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հարմոնիկ լինել ռեժիսորական ընդհանուր մեկնաբանությանը

04.10.2017

Վարպետաց դաս ՄԽԱՏ-ի (Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի) դպրոց-ստուդիայի բեմադրական ֆակուլտետի դասախոս Վալենտինա Կամալովայի ներկայացմամբ:

Ինչից սկսել կերպարի մեկնարկը - Ներկայացման ստեղծումը կոլեկտիվ ստեղծագործություն է: Նկարիչը փնտրում է հագուստի լուծում՝ հաշվի առնելով գրական աղբյուրը, ռեժիսորի մեկնաբանությունը և դերասանի անհատականությունը:

Արդյոք նշանակություն ունի թատրոնի ոճաբանությունը - Իմ կարծիքով այո: Թատրոնի ոճաբանության ազդեցությամբ միևնույն պիեսի համար տարբեր բեմերում պետք է առաջարկվեն տարբեր լուծումներ:

Որտեղ փնտրել ներշնչում - Ես շատ եմ սիրում գեղանկարչությունը: Ինձ ներշնչում են նյութերը և այն, թե ինչպես են դրանք դրսևորվում՝ ստեղծելով տարբեր մակերևույթների խաղեր:

Ինչպիսի գործվածքներն են լավագույնը - Իմ կարծիքով վատ գործվածքներ չկան: Կա դրանց կիրառության տեղինություն և ոչ տեղինություն: Բոլորն էլ յուրովի հիանալի են, յուրաքանչյուրն ինչ որ բանի համար է նախատեսված և կարող է ինչ-որ բան արտահայտել ավելի լավ՝ քան մյուսները: Գործվածքների ընտրությունը ոչ պարզ և հետաքրքիր խնդիր է: Դրանք ինձ համար ինչպես գույները, որոնք չեն կարող սիրելի կամ ոչ, լավը կամ վատը լինել:

Ինչպիսի նյութեր են օգտագործվում հագուստների պատրաստման համար - Երբեմն անսպասելի: Դրանց մեջ միայն գործվածքներ չեն: Օրինակ, «Վարպետը և Մարգարիտան» մյուզիքլի վրա աշխատելիս ռեժիսոր Եվգենի Արյեի հետ («Գեշեր» թատրոն, Իսրայել) ես պետք է հորինեի «ՄԱՍՍՕԼԻՏԻ» անդամ գրողների կերպարները: Կարծես թե նրանք արվեստի մարդիկ են, սակայն առանց գրական առանձնահատուկ տաղանդի. Նրանց ստեղծածը պարզունակ է, ինչպիսին էին այն տարիների գիպսե կոպիտ քանդակները՝ ասենք թե ինչպիսին էր «Թիավարող Աղջիկը»: Նրանց կերպարների ստեղծման համար կոստյումներն ու կեղծամերը ներկեցինք սպիտակ ջրաէմուլսիայի ներկով: Այն չորացավ և ամրացավ: Արդյունքում ստացվեց այն էֆեկտը, ինչ ցանկանում էի՝ դահլիճից գրողները թողնում էին պայմանական քանդակների տպավորություն:

Արդյոք օգտագործում եք ձեռքի աշխատանք - «Մելիեր» ներկայացման համար (Ռեժիսոր Վլադիմիր Դրոգունով) Փոքր թատրոնում ինձ անհրաժեշտ եղավ կատարել ձեռագործի իմիտացիա, որպես թանկարժեք զարդի ակնարկ: Այդ գործում ձեռքի աշխատանքն այլ բանով չէիր փոխարինի:

Ինչում է ամփոփվում հեղինակային խնդիրը - Արդեն հայտնի պիեսների («Համլետների» կամ «Ճայերի») ամեն մի նոր բեմադրությամբ մակերևույթ են լողում հիմնախնդիրներ, որոնք հուզում են հենց հատկապես այսօր: Այդ պատճառով այժմյան Նինա Զարեչնայան պետք է տարբերվի այն մեկից, որը եղել է ՄԽԱՏ-ի (Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի) ծնվելու ժամանակ: Այդ մասի է խոսում նաև նրա կերպարը: Արվեստագետի խնդիրն է գտնել յուրահատուկ հագուստի լուծումներ և միաժամանակ հարմոնիկ լինել ռեժիսորական ընդհանուր մեկնաբանությանը: Հեղինակային մեկնաբանությունը դժվար գործ է:

Ինչպիսի միտումներ կան մասնագիտության մեջ - Ժամանակակից թատրոնում տիրապետող է դառնում ձևի ստեղծագործությունը, փորձերը գտնելու կերպարի պայմանական վառ նկարագիրը: Ծնվում են անսովոր տաղանդավոր գործեր, սկայն պատահում են նաև անհաջողություններ:Երբեմն ձևի ստեղծագործությունը դառնում է հատուկ: մԱյդ ժամանակ ձևը սկսում է գերակայել բովանդակությանը և, իմ կարծիքով, մի փոքր կարճացնում է նրա խորությունը: Սակայն ես չէ որ պիտի դատեմ: Ես հարգում եմ արվեստագետների աշխատանքը, սիրում եմ, երբ մարդիկ փոձեր են անում և ռիսկի դիմում: Մեր մասնագիտության մեջ ռիսկի չդիմել, նշանակում է ձանձրանալ:

Որն է վարպետության գաղտնիքը - Ես կարծում եմ, որ գլխավոր գաղտնիքը հեղինակային մեկնաբանությունն է: Դրանում է ամփոփված անհատականությունը, որով հեղինակը տարբերվում է ուրիշներից:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ:
Վալենտինա Կոմոլովան մոսկվացի է: 1977թ.-ի ավարտել է ՄԽԱՏ-ի (Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի) դպրոց-ստուդիայի բեմադրական ֆակուլտետը: Որպես հագուստի նկարիչ և սցենոգրաֆ ձևավորել է 100-ից ավելի ներկայացում: Աշխատել է ինչպես Ռուսաստանի, այնպես աշխարհի այլ հայտնի թատրոններում իրականացված բազմաթիվ բեմադրությունների վրա: Պրակտիկ գործունեությանը զուգահեռ որպես մանկավարժ աշխատում է ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիայում:
    Դիտվել է 973 անգամ