Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ե. Պիսարև.«Բոլորը ցանկանում են գտնել սիրո բանաձևը, իսկ դա անհնար է»

04.13.2017


Սիրո մասին խոսելն, ընդհանրապես, շատ դժվար է, թեև բոլորը ցանկանում են սիրո մասին ներկայացումներ, կարծում է Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Պիսարևը: Այդ մասին հիշատակում է «teatral-online.ru» կայքը, որը մեջբերում է Ռուսաստանի մայրաքղաքում այս օրերին ընթացող մշակութային ֆորումում արվեստագետների արտահայտած մտքերը:

Այս դեպքում գլխավոր թեման այն է, թե ինչպես թատրոն հրապուրել այսօրվա 20-ամյա երիտասարդներին և ինչպես խոսել այն սերնդի հետ, որը ձեռքից վայր չի դնում այֆոնը:

«Կանգնում ես տոմսարկղի մոտ: Ինչի մասին են մարդիկ հարցնում»,- հռետորական հարց է բարձրացնում Պիսարևը և նկատում, որ այսօր թատրոնի տոմսարկղի մոտ առաջացել է նոր բովանդակությամբ հարց . «Իսկ այն լա՞ վ է վերջանում»:

«Գալիս են «Ժաննա դ՝Արկ» կամ «Աննա Կարենինա» ներկայացումը դիտելու . «Լա՞վ է ավարտվում»: Եվ ես տեսնում եմ տառապանք տոմսավաճառի աչքերում, որը հասկանում է, որ տոմս չեն գնելու»,- դառնությամբ նշում է ռեժիսորը և ավելացնում, որ մեծանուն արտիստուհի Ալլա Պոկրովսկայան անընդհատ ասում էր. «Ոչ մեկը չի կարող սեր խաղալ»: Փորձառու արտիստուհու դիտարկմամբ այդ մեծ ու բարդ մարդկային զգացումը ինքը իր ողջ կյանքի ընթացքում տեսել է միայն վաղամեռիկ դերասան Օլեգ Դալի խաղում:

Սիրո մասին խոսելը բարդ է և դերասանների և ռեժիսորների համար, իր կարծիքն է կիսում Պիսարևը և նշում, որ դա, այնուամենայնիվ կապ չունի այֆոնի կամ ժամանակակից այլ բարձր տեխնոլոգիական սարքի հետ; Դա կապ ունի «այն բանի հետ, որ բոլորը ցանկանում են գտնել սիրո բանաձևը, իսկ դա անհնար է»,- եզրափակում է Պիսարևը:

Ըստ նրա սիրո մասին հեշտ է խոսել ոչ ուղիղ: «Բեմադրելը «Ռոմեո և Ջուլիետ» շատ ծանր է: Նա ով բեմադրում է, սովորաբար ասում է, ես դրանով պատմում եմ ոչ թե սիրո, այլ թշնամության մասին: Չնայած մարդիկ սիրոն արձագանքում են ավելի զգացմունքային: Ես կարող եմ բեմադրել ներկայացում մահվան, կյանքի և շատ այլ բաների մասին, սակայն եթե այդ պահը (սիրո պահը-խմբ.) կա, ես կարծում եմ, որ ինքս էլ արձագանքում եմ ավելի ուժեղ»,- ընդգծել է Եվգենի Պիսարևը:
    Դիտվել է 961 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Ամենաընթերցվածը
    Արխիվ ըստ ամիսների