Երևանում մեկնարկում է «Արմմոնո-2017»-ը04.28.2017
2017թ. ապրիլի 29-ին Երևանում կմեկնարկի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա հոբելյանական 15-րդ փառատոնը:
Այս տարի բացի հայաստանցիներից փառատոնին կմասնակցեն նաև արտիստներ, որոնք ժամանել են՝ Իսպանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Վրաստանից:
Ընդհանուր առմամբ. կցուցադրվի 28 ներկայացում:
Բացի հիմնական ծրագրից, որը ներառում է հայկական և արտերկրյա մոնոներկայացումները, փառատոնի շրջանակներում կանցկացվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», Արմմոնո-Օպերա» ծրագրերը, ինչպես նաև հատուկ ծրագիր՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյակին:
Փառատոնի պատվավոր հյուրերի թվում են՝ մոնոփառատոնի տնօրեններ Մարիա Տանանան (Լիտվա), Ալեքսանդր Կնիգան (Ուկրաինա), Մարիա Յուրևան (ՌԴ) և Պատի Դոմենեխը (Իսպանիա), թատերագետներ՝ Արմինե Հովհաննիսյանը (Ռուսաստան), Ելենա Լիոպոն (Բելառուս) և Ալլա Պոդլուժնայան (Ուկրաինա):
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր` նվիրված արդի թատրոնի զարգացման նոր ուղղություններին:
Այն կշարունակվի մինչև մայիսի 3-ը:
«Արմմոնո-2017-ը» միջազգային թատերական փառատոնը անցկացվում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: