Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Էլֆերի լեզվով օպերա՝ մետրոյում

05.12.2017

Էլֆերի լեզվով օպերա կներկայացվի Մոսկվայի մետրոպոլիտենում, որը կնվիրվի «Սիրմարիլիոն» և «Մատանիների տիրակալը» ստեղծագործությունների հեղինակ Ջոն Թոլքինի հիշատակին: Այդ մասին տեղեկացնում է «Interfax»-ը:

Օպերան կկայանա Ռուսաստանի մայրաքաղաքի «Դելովոյ ցենտր» մետրոյի կայարանում մայիսի 13-ի գիշերը:

Մետրոպոլիտենի ղեկավարությունը խոստացել է օպերան օն-լայն ռեժիմով հեռարձակել համացանցի իր պաշտոնական կայք էջում:

«Սիրմարիլիոն» Թոլքինի հեղինակած առասպելների և լեգենդների ժողովածուից է, որն անդրադառնում է նախապատմական ժամանակներին, որոնք ներկայացված են «Մատանիների տիրակալում»:

Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը մի քանի արհեստական լեզուների հեղինակ է՝ «քվենյա» կամ բարձրագույն էլֆերի լեզու, «սինդարին»՝ մոխրագույն էլֆերի լեզու: Այդ լեզուները գրողն օգտագործել է իր ստեղծագործություններում:
    Դիտվել է 749 անգամ