Բրազիլական Շեքսպիրը ներկայացնելու եղանակը 05.16.2017
Այսօր, մայիսի 16-ին Մոսկվայում մեկնարկել է BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան հանրապետություն) անդամ երկրների թատերական դպրոցների միջազգային փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է է «taglur.am»-ը՝ հղում անելով՞ «РИА новости»-ին:
Բոլոր մասնակից երկրները փառատոնի ժամանակ կցուցադրեն Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության սեփական մեկնաբանությունը:
Փառատոնը նախաձեռնել է Իոսիֆ Կոբզոնի ղեկավարությամբ գործող թատերական արվեստի ինստիտուտը:
«Մենք օգնում ենք մեր երկրների ղեկավարներին, որոնք միավորվել են տնտեսական միջավայրում, ավելի լավ հասկանալ միմյանց: Քիչ է մարդուն միայն ֆիզիկապես կերակրելը, նա կարիք ունի նաև հոգևոր սննդի: Մեր ղեկավարները, չգիտես ինչու այդ մասին մոռանում են»,- ասել է Իոսիֆ Կոբզոնը:
BRICS-ի անդամ երկրներից ժամանած թատերախմբերը փառատոնը կեզրափակեն ևս մեկ շեքսպիրյան ներկայացմամբ, որտեղ նրանք հանդես կգան համատեղ՝ միևնույն կերպարը խաղացող մի քանի դերասանների միմյանց փոխարինելով:
Ասենք, որ յուրաքանչյուր երկրի ներկայացման մեջ հանդիսատեսը կզգա այդ երկրին բնորոշ կոլորիտ ու բեմադրական յուրահատկություններ:
Օրինակ, բրազիլական «Քալ» թատերական դպրոցի պրոֆեսոր Ադրիան Մայան նշել է, որ իրենց «Ռոմեո և Ջուլիետը» տարբերվում է անգլիական ավանդույթներից: Այստեղ «հնարքներից մեկն այն է, որ բրազիլական Շեքսպիրը ներկայացնելու եղանակը կլինի պարը», իսկ չինացի դերասանները փորձել են սիթեզել միմյանց Շեքսպիրի և արևելյան թատրոնների ավանդները:
Փառատոնը կեզրափակվի կիրակի օրը: