Օ. Բասիլաշվիլի. «Ինձ ավելի մոտ է ցար Ֆեոդորը, քան շեքսպիրյան կերպարները» 06.01.2017
- Ինձ Անդրեյ Մոգուչին (Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնի այսօրվա գեղարվեստական ղեկաարը-խմբ.) ժամանակին առաջարկել է խաղալ արքա Լիր: Ես կատեգորիկ հրաժարվեցի: Իմ կարծիքով այն թույլ պիես է, սակայն դա առանձին խոսակցություն է ,- «izvestia.ru»-ին օրերս տված իր հարցազրույցում ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Բասիլաշվիլին:
Նա նշել է, որ ինքը տվյալներ չունի, որպեսզի խաղա այդ ողբերգական դերը: «Ես բոլորովին այլ հոգեֆիզիկա ունեմ»,- ասել նա և ենթադրել, որ այդ դերը ռուս դերասաններից առավել հաջող կխաղային Նիկոլայ Սիմոնովը, Պավել Լուսպեկաևը:
Արտիստը իրեն առավել հարազատ է համարում Անտոն Պավլովիչ Չեխովի կամ Ալեքսանդր Մոիսեյի Վոլոդինի ստեղծագործությունները: «Իսկ, ահա, Շեքսպիրը իմ համար չէ»,- կրկնել է նա, թեև վերջում նաև հաստատել է, որ Շեքսպիրն «այո հանճարեղ է: Այո, մեծ է: Բայց,- ասել է նա, - ինձ ավելի մոտ է ցար Ֆեոդորը, քան շեքսպիրյան կերպարները»:
Խոսելով Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնի մասին, որտեղ այսօր էլ նա շարունակում է իր գործունեությունը, Բասիլաշվիլին ասել է, որ ինքը կցանկանար որպեսզի իրենց այսօրվա կոլեկտիվը հպարտ կրեր այն դրոշը, որը ժամանակին բարձրացրել է Գեորգի Ալեքսանդրովիչ Տովստանոգովը: Նա կողմ է, որպեսզի մարդկային ոգու կյանքը, կրքերի ճշմարտացիությունը և զգացմունքների ճշմարտությունը իրենց թատրոնի բեմում լինեն գլխավորը: «Իմ կարծիքով միայն այդպիսի թատրոնը կարող է լինել թատրոն-տուն, թատրոն-ընտանիք, որտեղ բոլոր աշխատողները, անկախ անձնական հարաբերություններից, ներշնչված են մեկ գաղափարով»,- նշել է Օլեգ Բասիլաշվիլին:
Նա ընդգծել է նաև այն միտքը, որ նախկինում մարդիկ թատրոն էին գնում, ինչպես տաճար, որտեղ կարելի էր «մի կում ճշմարտություն խմել»: