Երվանդ Ղազանչյանը 80 տարեկան է06.03.2017
Լրացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի պատվավոր քաղաքացի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը մաղթելով քաջառողջություն, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ և ամենայն բարիք իր ուղերձում մասնավորապես ասել է. «Դուք հայ թատրոնի երախտավորներից եք, ստեղծագործական հարուստ և բովանդակալից ճանապարհ անցած արվեստագետ, որի կյանքն ու գործը թատերարվեստին նվիրված ծառայության փայլուն դրսևորում է: Քաղաքացու և մտավորականի, սիրված և գնահատված արվեստագետի բարձր առաքելությամբ շարունակում եք արարել, լույս ու լավատեսություն պարգևել հանդիսատեսին՝ քարոզելով բարության և մարդասիրության անանց արժեքները»: