Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը06.15.2017
Կյանքի 89-րդ տարում Մոսկվայում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը: Այդ մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Ավելի վաղ արտիստի տիկինը տեղեկացրել էր, որ Բատալովը երկու ամիս անցկացրել է հիվանդանոցում ոտքի կրկնակի ջարդվածք ստանալու պատճառով:
«Մեր կինեմատոգրաֆիայի փառքը ստեղծած մարդիկ հեռանում են...,», - ասել է կինոռեժիսոր Վլադիմիր Բորտկոն և ավելացրել, որ Բատալովը այն մարդն էր, որը երբեք վատ դեր չի խաղացել: Նրա գնահատմամբ այս մահը կինեմատոգրաֆիայի համար մեծ կորուստ է:
Ալեքսեյ Բատալովը ծնվել է 1928թ.-ին: Կինոյում նա իր դեբյուտն արել է1944թ.-ին: Ընդհանուր առմամբ նկարահանվել է 40 անգամ: Իսկ երեք ֆիլմեր էլ («Երեք հաստլիկներ», «Զոյա», «Շինել») նկարահանել է անձամբ, որպես ռեժիսոր:
Բատալովին առավել մեծ համբավ է բերել Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցյունքներին չի հավատում» ֆիլմում կատարած Գոշայի դերը:
Նա ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում ստացել է 1976թ.-ին:
2008թ.-ին Բուգուլմինսկ քաղաքի պետական դրամատիկական ռուսական թատրոնը անվանակոչվել ի պատիվ Ալեքսեյ Բատալովի: