Նախկին թմրամոլները՝ «Անառակ որդիներ»06.23.2017
Ռուսաստանում, Ստավրապոլի «Սլովո» թատրոն-ստուդիայում բեմադրվել է«Անառակ որդին» վավերագրական ներկայացում որտեղ հանդես եկող կերպարներից 5-ը նախկին թմրամոլներ են: Այդ մասին «stav.aif.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Թեև այս նոր բեմական աշխատանքը հիմնված է աստվածաշնչյան հայտնի պատմության վրա, բայց անդրադառնում է մեր օրերում տեղ գտած դեպքերին և հյուսում է իր պատմությունը թմրանյութերից կախվածություն ունեցողների մասին:
Սոցիալական այս մեծ աղետը սպառնալիք է յուրաքանչյուր մարդու համար և կարող է մտնել ցանկացած տուն: Բոլոր 5 հերոսները ապահովված ընտանիքներից են և գրեթե բոլորը թմրանյութ առաջին անգամ օգտագործել են մանկական կամ պատանեկան հասակում:
Նորմալ կյանքի անցած 5 դերակատարները, որ մասնագիտությւամբ դերասաններ չեն, երեք ամիս անընդմեջ սովորել են դերասանական վարպետություն, բեմական խոսք, իսկ ներկայացման փորձերը արել են ստուդիայի սաների հետ միասին՝ նրանց փոխանցելով պատերից դուրս, փողոցի անակնկալների մեջ հասունացող կյանքի շատ գաղտնի կողմերի մասին սեփական գիտելիքները:
Ներկայացումը ստացվել է շատ իրատեսական և ունի դաստիարակչական մեծ էներգիա: