Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ավինյոնի 71-րդ փառատոնը կմեկնարկի մի քանի ժամ հետո

07.06.2017

Այսօր, հուլիսի 6-ին, մեկնարկում է աշխարհի խոշորագույն միջազգային թատերական ստուգատեսերից մեկը՝ Ավինյոնի փառատոնը: Այն թվով 71-րդն է:

Փառատոնը կղեկավարի հայտնի դրամատուրգ, ռեժիսոր և դերասան Օլօվյե Պին:

Այս տարի նույնպես Ավինյոնի փառատոնը խոստանում է հարուստ և հագեցած ծրագիր: Այն ընդգրկում է ֆրանսիական այս գեղեցիկ քաղաքում առկա բոլոր թատերական հարթակները: Այն կընթանա նաև «Open Air» ձևաչափով:

Հանդիսատեսներին տարբեր թատերախմբերի կողմից կմատուցվի 41 ներկայացում: Կանցկացվեն նաև 9 միջմասնագիտական միջոցառումներ: Փառատոնը կշարունակվի 3 շաբաթ և կեզրափակվի հուլիսի 26-ին:

Ավինյոնի թատերական փառատոնը հիմնադրվել է 1947թ.-ին: Անցկացվում է տարին մեկ անգամ:
    Դիտվել է 742 անգամ