Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կ. Սերեբրեննիւկով. «Չցուցադրված ներկայացումները, հաստատ, չեն անհետանում»

07.12.2017

«Գոգոլ-կենտրոնի» ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը իր «facebook»-ի էջում մեկնաբանել է Ռուսաստանի Մեծ թատրոնում բեմադրված և հուլիւսի 11-ին առաջին անգամ հանդիսատեսին ներկայացնելու համար նախատեսված «Նուրեև» բալետի պրեմիերայի ժամկետը գրեթե մեկ տարով հետաձգելու մասին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Այսօր կարող էր պրեմիերա լինել... Յուրա, Իլյա, պարողներ, երգչախումբ, թատրոնի իմ բոլոր եղբայրներ և քույրեր, բոլորը, բոլորը, ովքեր արել են այս ներկայացումը, ներառյալ պրոդյուսերն ու գլխավոր տնօրեն Ուրին Վ.Գ.-ն, բոլորիդ շնորհակալություն, ոմանց բեմում կատարած հիանալի աշխատանքի համար, որը միևնունն է կա, մյուսներին՝ դա իրականացնելու հնարավորության համար.... Ինչպես այս տառերը պահպանվում են «ամպի մեջ», այդպես էլ չցուցադրված ներկայացումները ուղևորվում են ուղիղ հատուկ պահոց, բայց, հաստատ, չեն անհետանում...»,- գրել է Սերեբրեննիւկովն իր «facebook»-ի էջում:


Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 896 անգամ