Մարքսը, Լենինը, Ստալինը և ... Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը բալետի հերոսներ07.24.2017
Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում կրկին բեմադրվել է դեռևս 2013 թ.-ին հանդիսատեսի կողմից ոգևորությամբ ընդունված «Մուրճ և մանգաղ» վերնագրով բալետը՝ նվիրված հոկտեմբերյան հեղափոխությանը: Պատմական այդ իրադարձության 100-ամյակի առթիվ այս ներկայացմանն անդրադարձած խորեոգրաֆ Բուլատ Այուխանովը նշել է, որ հին ներկայացումը այս անգամ կցուցադրվի զգալի փոփոխություններով և նոր վերնագրով: Այն այժմ կկրի «Հեղափոխության բազեն» անվանումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:
Բալետի հերոսները նաև Ղազախստանի պատմության մեջ առանցքային դեր խաղացած այնպիսի կերպարներ են, ինչպիսիք են Աբայը (ղազախ բանաստեղծ և հասարակական գործիչ), Մարքսը, Լենինը, Ստալինը և ... Ղազախստանի այսօրվա նախագահ Նորսուլթան Նազարբաևը, որը բեմ է դուրս գալիս ներկայացման վերջում:
Այուխանովը նշել է, որ բալետը վաղուց սպասում էր իր ժամին և ահա «համընկել է Հոկտեմբերյան հեղափոխության հերթական տարեդարձի տոնակատարության հետ»: Նա կարծում է, որ հեղափոխությունը « Լենինի հանճարեղ կատակն է, որը մինչև հիմա ցավ է պատճառում ստամոքսին»: Իր բեմադրությամբ խորեոգրաֆը խոստովանել է, որ ցանկացել է ցույց տալ, թե «մենք որքան երկար ենք լացել և քիչ ծիծաղել»:
Բալետում, տեսարաններից մեկում, Լենինը բեմի վրա վազում է ուսին գերան դրած: Այս մեկ տեսարանի պատճառով շատերը բալետը կնքել են «Լենինը և գերանը» նոր անունով, որը վիրավորել է Այուխանովին, քանի որ նա ցանկացել է, երիտասարդությանը ներկայացնել երկրի պատմության բոլոր առանցքային պահերը: Նա կարծում է, որ իր այս ներկայացումը կմտնի խորեոգրաֆիայի պատմության մեջ: