Ցուցահանդես նվիրված «Կարապի լճի» առաջին բեմադրության 140 ամյակին 07.25.2017
Այսօր, հուլիսի 25-ին, Մոսկվայի «Պ. Չայկովսկին և Մոսկվան» թանգարանում կբացվի ցուցահանդես նվիրված «Կարապի լիճը» բալետի առաջին բեմադրության 140 ամյակին: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:
Գլինկայի անվան համառուսաստանյան երաժշտական մշակույթի միավորման ենթակառույցներից մեկը համարվող այս թանգարանում այսօրվանից կցուցադրվեն այս բալետի պարտիտուրան ՝ հեղինակային ինքնագրով և 1890թ.-ին տպագրված «Կարապի լիճը» ստեղծագործության փոխադրությունը դաշնամուրի համար, ինչպես նաև բալետի առաջին ազդագիրը, բեմական հագուստները, որոնց միջոցով հնարավոր կլինի ծանոթանալ կերպարների զարգացմանը:
Ցուցամուշների մեջ տեղ են գտել նաև պարուհիների լուսանկարներ և բալետի թեմաներով պատրաստված հախճապակյա արձանիկներ: Զգալի տեղ են զբաղեցնում նաև հայտնի պարուհիներին ներկայացնող նյութերը, որոնք Մեծ և Մարինյան թատրոններում կատարել են Օդետտա-Օդիլլիի պարտիան՝ Ագրիպինա Վագանովա, Վերա Տրաֆիլովա, Օլգա Լեպեշինսկայա, Գալինա Ուլանովա, Մայա Պլիսեցկլայա և Ելենա Ռյաբինկինա: