Հոբելյանական սեզոնը թատրոնը կնշանավորի երկու անգամ 08.24.2017
2017-2018թթ. նոր թատերաշրջանը հոբելյանական է Մոսկվայի «Et Cetera» թատրոնի համար: Հայտնի ռեժիսոր և դերասան Ալեքսանդր Կալյագինի գլխավորած կոլեկտիվն իր հանդիսատեսի առջև թատրոնի դռները կբացի 25-րդ անգամ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը, հղում անելով «РИА новости»-ին:
«Մենք թատերաշրջանը կբացենք «Էլզայի հողը» ներկայացման պրեմիերայով, որը նվիրված է է մեր հիանալի արտիստուհի, Ռուսաստանի ժողովրդական դերասանուհի Լյուդմիլա Դմիտրիևային: Իսկ հետո կվերականգնենք անցյալ թատերաշրջանի «Ռևիզոր: Վարկած», ներկայացման պրեմիերան»,- ասել է Կալյագինը:
Նա նաև տեղեկացրել է, որ հոբելյանական թատերաշրջանում կսկսեն աշխատել «Դեկամերոն» ներկայացման վրա:
Իսկ հոբելյանական սեզոնը թատրոնը կնշանավորի երկու անգամ: Նախատեսվում է, որ փետրվարին այն կնշեն թատրոնի ու նրա մերձավորնեի նեղ շրջապատով: Իսկ ապրիլին՝ հասարակության առավել լայն շրջանակների հետ՝ բեմադրությամբ, թատերական կաղամբապատումով, Բախրուշինի անվան թանգարանում այդ առթիվ կազմակերպվելիք ցուցահանդեսով և այլն:
Ի դեպ հոբելյանական թատերաշրջանում «Et Cetera» թատրոնի շենքային պայմանները զգալի փոփոխություններ կկրեն և շարք կմտնի նոր հանդիսասրահը: