«Արթմիգրացիա»-ն թատրոնի համար չտրորված արահետներ է փնտրում09.04.2017
Այսօր, սեպտեմբերի 4-ին, Մոսկվայում մեկնարկել է Համառուսաստանյան երիտասարդական «Արթմիգրացիա» ֆորում փառատոնը: Այդ երկրի թատերական գործիչների միության նախաձռնությամբ անցկացվող միջոցառումը նվիրված է թատրոն ստեղծելու և մատուցելու, հանդիսատեսի հետ հարաբերություններն առավել շահագրգիռ ու բնականոն դարձնելու , ժամանակակակից ռուսական թատրոնի առաջատար խմբերի գործունեությանը ծանոթանալուն և ժամանակակից թատրոնի համար լուծման սպասող բազմաթիվ այլ հարցերի:: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Ինչի հետ է դերասանը բախվում մինչ այն, երբ դեռ չկա սյուժե, դեկոր, կերպարներ:
Մարմինը: Վստահեցնում է Ալեքսանդրա Անդրյուշկինան՝ ֆորումի մասնակիցներին ներկայացվելիք «Թատերական պերֆորմատիվ փորձառություններ» վարպետաց դասով: Ըստ նրա մարմինը լավ և ճշգրիտ ցուցիչ է: Նա պնդում է, որ հայտնաբերելով նրանում ինչ-որ բան կամ ձեռք բերելով նորը, հնարավոր կլինի ազդել մասնագիտական հաստատունների, ընթացքների, ռեակցիաների, բացթողումների վրա:
Ֆորումի մասնակիցները այս թեմայով ուսուցողական հանդիպումներ կունենան նաև ոլորտի գործնական մասը ապահովող խորեոգրաֆների ու պարողների հետ:
Միջոցառման մասնակիցները կքննարկեն նաև թատերական մենջմենթի հարցեր, կծանոթանան մեծ թատերական կոլեկտիվների ղեկավարման նրբություններին ու դժվարություններին, կպարզեն ժամանակակից թատրոնում դասական ողբերգության հրատապ լինելու կարևորության աստիճանը, կանցկացնեն թրենինգներ, կրկին կմասնակցեն եվրոպայում այսօր շատ տարածում ստացած նոր թատերական ժանրի՝ սթորիթելլինգի մասին զրույցներին, որտեղ գլխավոր գործող անձը դերասանն է, իսկ սցենոգրաֆիան, երաժշտությունը և այլն կիրառվում են նվազագույն չափերով:
«Արթմիգրացիա» ֆորում փառատոնը Մոսկվայում կշարունակվի մինչև սեպտեմբերի 10-ը: