Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասան կամ ծաղրածու կարող է լինել յուրաքանչյուրը

09.08.2017


Սանկտ-Պետերբուրգում գործող «Կոմիկ-տրեստ» թատերական ընկերակցությունը հիմնել է ոլորտային նոր և անսովոր կոչում՝ «Թատրոնի պահապան հրեշտակ» և օրերս հրապարակել է առաջին 5 դափնեկիրների անունները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Պատվավոր կոչման հանդիսավոր շնորհումը տեղի թ ունեցել «Թափառական շան նկուղ» անունը կրող թատերական հարթակում:

Առաջին դափնեկիրների թվում եղել են լրագրող և թատերական քննադատ, հեռուստահաղորդավար, ստեղծագործական հայտնի խմբի ղեկավար, տարբեր կազմակերպությունների հետ թատրոնը որպես մատչելի տարածք ներկայացնող պաշտոնական գործընկեր, ծրագրավորող համակարգային ադմինիստրատոր և լուսանկարիչ:

Ի դեպ, սա պետերբուրգյան թատրոնի անսովոր միակ ծրագիրը չէ: Հոկտեմբերի 5-ին «Կոմիկ-տրեստը» կշնորհի իր հայտնի մեկ այլ պարգև ևս: Այն կոչվում է «Սանկտ-Պետերբուրգի պատվավոր թզուկ», որը մինչև այժմ շնորհվել է դերասանների, շեֆ-խոհարարի, նկարչի, ծաղրածուի և այլ: Պարգևի այս տարվա թեկնածուի անունը գաղտնի է պահվում, սակայն Ռուսաստանի վաստակավոր արտիստ և «Կոմիկ-տրեստի» ոգեշնչող Նատալյա Ֆիսսոն մի փոքր բացել է փակագծերը՝ հայտարարելով, որ չի բացառվում, որ պատվավոր թզուկի թեկնածուն գտնվի կանանց մեջ:

Իսկ վաղը՝ սեպտեմբերի 9-ին, «ԹատերականՊետերբուրգը Գրքերի արահետներում» նախագծի շրջանակում «Կոմիկ-տրեստը» իր մի շարք այլ գործընկեր կազմակերպությունների հետ քաղաքի փողոցներում կանցկացնի ֆլեշմոբ և կապացուցի, որ դերասան կամ ծաղրածու կարող է լինել յուրաքանչյուրը:
    Դիտվել է 1153 անգամ