Նաև իր հոգևոր ու մտավոր հարստությամբ եզակի ստրուկը09.15.2017
Սանկտ-Պետերբուրգի «Բուֆֆ» թատրոնում այսօր, սեպտեմբերի 15-ին կկայանա «Եզոպոս» երաժշտական ներկայացման պրիմիերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:
Ռեժիսոր Իսահակ Շտոկբանտը հանդիսատեսին առաջարկում է տեղափոխվել Հին Հունաստան, փիլիսոփա Քսանֆի տուն, որն իր տիկնոջը՝ Հելենային մի ստրուկ է նվիրում:
Նվիրաբերված ստրուկը, որի անունը Եզոպոս է, իր այլանդակ ֆիզիկական նկարագրով նմանը չունի ողջ Հունաստանում: Սակայն այդ առանձնահատուկ արտաքինը շրջապատի մարդկանցից նրա միակ տարբերությունը չէ: Ստրուկը եզակի է նաև իր հոգևոր ու մտավոր հարստությամբ: Եվ հենց այս հատկանիշները նրա կերպարն ու վարկը այնքան են բարձրացնում տիրուհու մոտ, որ, ի վերջո, կանացի սիրտը չի դիմանում: Ազնվական Հելենան սիրահարվում է ստրուկ Եզոպոսին:
Պիեսի ֆաբուլան հյուսվում է անհավասար սոցիալական մակարդակներում գտնվող տղամարդու և կնոջ հոգեկան ապրումների շուրջ: Եզոպոսի առաջ ճակատագիրը այս մեծ ու անսպասելի երջանկության՝ սիրո և ազատ մարդ դառնալու միջև ընտրության հարց է առաջադրում...
Ռուսաստանցի հայտնի կոմպոզիտոր Մաքսիմ Դունաևսկին, որը բեմադրության երաժշտական մասի հեղինակն է, այս ներկայացումը «Բուֆֆ» թատրոնի համար նվաճում է համարել: Նա նշել է, որ այս գործի վրա աշխատելիս ինքը որևէ արգելք չի հանդուրժել, զիջումների չի գնացել և հաշվի չի առել, անգամ, որ թատրոնը դրամատիկական է և ստեղծել է բարդ երաժշտություն:
Կոմպոզիտորը նշել է, որ ինքը հիմա գոհ է ստացված ընդհանուր արդյունքից: Պետերբուրգցի հանդիսատեսը այսօր երեկոյան ներկա կլինի լիարժեք մյուզիքլի ցուցադրության:
![](upload/Ezopos.jpg)