Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հին հունարենը մատուցվեց ժամանակակից թատերական և տեխնիկական հնարքներով

10.10.2017

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի «Նա Ստրաստնոմ» թատերական կենտրոնում ավարտվեց մոնոներկայացումների «SOLO» միջազգային թատերական 8-րդ փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Փառատոնը փակվելուց առաջ հանդիսատեսների առջև իր «Ոդիսևս: Կարմիր ռափսոդիա Х» բեմադրությամբ հանդես եկավ հայտնի հույն ռեժիսոր և դերասան Յորգաս Պանտելեակիսը: Այս ներկայկացման լեզուն հին հունարենն է, որը մատուցվում է ժամանակակից թատերական և տեխնիկական հնարքներով: Ներկայացման ընթացքում հանդիսատեսի աչքի առաջ կենդանում են «Ոդիսականի» հեղինակը՝ մեծն Հոմերոսը, ինչպես նաև Ոդիսևսը, Տելեմակը, Աթենաս աստվածուհին և Պենելոպայի փեսացուները:

«SOLO» միջազգային թատերական ամենամյա փառատոնը համաշխարհային թատերական մենախաղի յուրահատուկ ստուգատես է: Բոլոր ներկայացումները հերթով ցուցադրվում են միևնույն թատերական հարթակում:

Տարբեր տարիների կայացած փառատոններում մոսկովյան այս ֆորումում իրենց աշխատանքներն են ներկայացրել համաշխարհային թատրոնի այնպիսի ինքնօրինակ վարպետներ, ինչպլսիք են Ռոմեո Կաստելլուչչին, Ռոբերտ Ուիլսոնը, Դենի Լավան, Կոնստանտին Ռայկինը. Անխելիկա Լիդդելը և այլոք:
    Դիտվել է 1056 անգամ