Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջին անգամ օժանդակություն՝ մանկական թատրոններին

10.12.2017

Ռուսաստանի դաշնության կառավարությունն առաջին անգամ ֆինանսական օժանդակություն կհատկացնի երկրի մանկական թատրոններին: Այդ մասին երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այսօր հայտարարել է նախարարների կաբինետի նիստի ժամանակ:

Ինչպես փոխանցում է «taglur.am»-ը «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը. Խոսքը երկրի 73 տարածաշրջաններում գործող 150 թատրոնների մասին է, որոնց այս տարի համաֆինանսավորման պայմանով կհատկացվի 220 մլն ռուբլի:

Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ այդ գումարը պետք է իրացվի ստեղծագործական կոլեկտիվների և թատրոնների տեխնիկական հագեցվածության համար:
    Դիտվել է 872 անգամ