Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրությունը կստացվի հետաքրքիր այդ ժամանակ

10.18.2017


«Թատրոնը արտիստի արվեստը չէ և նույնիսկ ռեժիսորի արվեստը չէ: Դա համույթի արվեստն է: Ռեժիսորը առաջնորդն է, որը մի ամբողջության մեջ է միավորում թատերական գործընթացի բոլոր մասերը: Նա մտահղանում է ներկայացումը ստեղծագործաբար լուծելու գաղափարը, որի մեջ են ներգրավվում տարբեր մարդիկ: Ռեժիսորը պետք է նրանց թույլ տա մնալ իրենց հարազատ և համագործակցել այդ գաղափարի շրջանակներում: Այդ ժամանակ, իրոք, բեմադրությունը կստացվի հետաքրքիր»,- Մոսկվայում շարունակվող թատերական արվեստի բիենալեի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ լսարանին դիմելով հայտարարել է Մոսկվայի «Թատերական արվեստի ստուդիա» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ժենովաչը:

Թատերական բիենալեին, որը մեկնարկել է սեպտեմբերի 26-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը, հավաքվել են Ռուսաստանի բազմաթիվ խոշոր քաղաքներից ժամանած կոլեկտիվներ: Բիենալեում հատկապես մեծ թիվ են կազմում այս ոլորտի երիտասարդ մասնագետները:



Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 746 անգամ