Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կայացել է առաջին «Թատերական բաթլը»

10.25.2017

Օրերս Մոսկվայում կայացել է յուրահատուկ ստեղծագործական մենամարտ սեփական ձեռագիրն ու ոճը ունեցող երկու հայտնի թատերախմբերի միջև: Սրամտության և դերասանական տաղանդի առաջնությունը միմյանց հետ վիճարկել են Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցը և Ռոման Վիկտյուկի թատրոնը: Մրցավայրը եղել է Ռուսաստանի մայրաքաղաքի «Տեատր նա Յուգո-Զապադե» թատրոնի տարածքը: Այդ մասին «Ռոսիսկայա գազետայի» տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այս նախագծի հեղինակ և վարող Մաքսիմ Դրաչենինը բացատրում է, որ խաղը (Թատերական բաթլը) կառուցվում է հանդիսատեսների հանձնարարված թեմաներով, որոնք նախօրոք մտածում և գրում են հատուկ բլանկների վրա : Խաղ կազմված է 6 փուլերից, որոնցից 3-ում մասնակիցները պետք է ներդրվեն հանդիսատեսների առաջարկած իրավիճակի մեջ:

Կերպարները, գործողությունները և կոնֆլիկտը ընտրվում են միանգամայն ազատ : Թե ինչի մասին է խոսակցությունը լինելու հուշում են հանդիսատեսները: Թերթիկների վրա նախօրոք գրված են ամենաանհավանական և ծիծաղելի բառեր, որոնք, թվում է, նույնիսկ միմյանց կողքի չէին կարող դրվել: Դերասանները պետք է ընթացքից արարեն թատերական գործողություն, որը պետք է ունենա իր անկանխատեսելի սյուժեն և սրամիտ ռեպլիկները: Պետք է տեսանելի դարձվեն թղթին գրված բառերը, մի իրից ստանան միանգամայն մեկ այլ առարկա և դրա հետ միասին դառնան այդ արարված կոմպոզիցիայի մի մասը՝ գործելով միասնական, զգալով մյուսներին:

Թաթերական մենամարտը («Թատերական բաթլ»-ը) մոսկովյան երկու հայտնի թատերախմբերի միջև այս անգամ ավարտվել է Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցի առաջնությամբ: Սակայն Ռոման Վիկտյուկի թատրոնի համար ևս մեկ մենամարտի մասնակցելու հնարավորություն կա: Թե ում հետ, կորոշվի հոկտեմբերի 30-ին, երբ պայքարի մեջ կմտնեն Երմոլովայի անվան և մրցույթի տանտերերի՝ «Տեատր նա Յուգո-Զապադե» թատրոնների կոլեկտիվները:

Իսկ մրցույթի եզրափակիչը նախատեսվում է անցկացնել նոկեմբերի 6-ին:

Ավելացնենք, որ, եթե այս նախագիծը հաջողություն ունեցավ, ապա հեղինակները մտածում են այս հիմքի վրա կազմակերպել թատերական իմպրովիզացիայի փառատոն:
    Դիտվել է 888 անգամ