Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բարձր գնահատականը կբերի լրացուցիչ հանդիսատեսներ

11.08.2017


Ռուսաստանի թաետերական գլխավոր մրցանակաբաշխության «Ոսկե դիմակի» պատմության ընթացքում նոր ռեկորդ է սահմանել Նովոսիբիրսկ քաղաքի երաժշտական թատրոնում բեմադրված «Անանուն աստղ» ներկայացումը: Այդ մյուզիքլն իր ժանրում ներկայացրել է 8 անվանակարգերում հաղթող ճանաչվելու հայտ: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Թատերական քննադատների այսպիսի բարձր գնահատականը կբերի լրացուցիչ հանդիսատեսներ այս ներկայացման համար:
«Անանուն աստղ» ներկայացումը սիրո մասին երկու գործողությամբ մյուզիքլ է:

«8 անվանակարգերը երաժշտական թատրոնում ռեկորդ է, իսկ դրամատիկական թատրոնում հազվադեպ է պատահում... Կարևոր է, որ արտիստների, նաև դիրիժորի, ռեժիսորի, նկարչի աշխատանքը այսքան ծավալուն է գնահատվել»,- նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Կիպնիսը: Նա նաև 100 տոկոսանոց վստահություն է հայտնել, որ նման հայտը մեծ իրարանցում է առաջացնելու մոսկովյան հանդիսատեսների մեջ, երբ իրենք 2018թ.-ի ապրիլին այդ մրցանակաբաշխության եզրափակիչի օրերին հանդես կգան նրանց առաջ:

Ի դեպ, անցած տարիների «Ոսկե դիմակի» մրցանակաբաշխություններում նովոսիբիրսկի երաժշտական թատրոնը արդեն 8 պատվավոր պսրգև է նվաճել:

Ռուսաստանի «Ոսկե դիմակ» թաետրական գլխավոր մրցանակաբաշխությունը 2018թ.-ի ապրիլի 15-ին կկայանա 24-րդ անգամ:

Եզրափակիչ հանդիսավոր արարողությունը և մրցանակների հանձնումը կկայանա Մեծ թատրոնում: Ավանդության համաձայն դրան նախորդելու է անվանակարգերի արժանացած ներկայացումների փառատոն, որը նախատեսված է անցկացնել փետրվար-ապրիլ ամիսների միջակայքում:

Ասենք, որ ամենաշատ անվանակարգերի է ներկայացվել Մեծ թատրոնը: Մրցույթի եզրափակիչում նրա երեք բեմադրությունները միասին հավակնում են 17 «Ոսկե դիմակի»:
    Դիտվել է 889 անգամ