Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նա իրենց երկրում նկատում է մշակութային գործիչներին վարկաբեկելու բացահայտ փորձ

12.19.2017


Ռուսական թատրոնի համար անցնող՝ 2017թ.-ն ճակատագրական է համարել այդ երկրի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը: Խոսելով թատրոնի և, ընդհանրապես, մշակույթի առջև հայտնված ժամանակակից մարտահրավերների, այդ մարտահրավերները հաղթահարելու գործում պետության դերի և օրենսդրական անհրաժեշտ քայլեր կատարելու մասին, Կալյագինը հարցնում է . «Իսկ գուցե թատրոնը, մշակույթը, իրոք այդքան էլ կարևոր չեն և մենք զուր տեղն ենք այդքան ինքնամոռաց փորձում ապացուցել հակառակը»:

«Կոմերսանտ» թերթում հրատարակած իր հոդվածում նա հիշում է, որ շատ տարիներ առաջ Բերնարդ Շոուի «Սոնետների թուխ լեդին» ներկայացման մեջ ինքը խաղացել է Շեքսպիրի դերը, որը հադիպում է անգլիական թագուհուն և այդ ֆանտաստիկ հանդիպումցից օգտվելով խնդրում է միջոցներ՝ թատրոն կռուցելու համար:

Հանդուգն գրողին թագուհին տալիս է մոտավորապես այսպիսի պատասխան. «Ես չեմ կարող Անգլիայի բնակիչներին ծանրաբեռնել ծախսերով մի այնպիսի անբարոյական հաստատության համար, ինչպիսին թատրոնն է. և կան հազարավոր այլ բաներ, որոնք պետք է անել ավելի շուտ, քան գանձարանում կգտնվի թեկուզ մեկ փենի ձեր պոեզիայի համար»:

Կալյագինը նշում է, որ այդպես կարող էին պատասխանել ամենատարբեր ժամանակների բոլոր կառավարիչները:

Նա իրենց երկրում նկատում է մի կողմից մշակութային գործիչներին վարկաբեկելու բացահայտ փորձ մամուլում հրատարակվող հոդվածների միջոցով: Մյուս կողմից՝ այսօր Ռուսաստանում գործող օրենքների առկայությամբ, թատրոնի հետ աշխատանքները կազմակերպելու դժվարություններ:

Կալյագինը նաև կանխելով արվեստի նկատմամբ չինովնիկական մոտեցումները հայտարարում է, որ «պետք չէ նոր գեղարվեստական իմաստները և գեղագիտական ձևերը դիտարկել որպես գաղափարական սպառնալիք»: Ըստ նրա, սա մի մոլորություն է, որը կարող է լճացում առաջացնել մշակութային գործընթացների մեջ:
    Դիտվել է 837 անգամ