Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արա Կարապետյանը նշանակվել է օպերայի և բալետի թատրոնի գլխավոր տնօրեն

01.15.2018

Ռուսաստանի հայտնի մշակութային հաստատություններից մեկի՝ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել այս թատրոն հրավիրված դիրիժոր Արա Կարապետյանը: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Արա Կարապետյանը Սանկտ-Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ է: Նա ակտիվ համագործակցել է չինական թատերական կոլեկտիվների հետ, աշխատել է որպես Խարբին և Թյանցզին քաղաքների Մեծ թատրոնների փոխնախագահ և արտիստական տնօրեն: 2017թ.-ից նա Նովոսիբիրսկի թատրոնում աշխատում էր որպես հրավիրված դիրիժոր: Բացի այդ նա 2017թ.-ի սեպտեմբերից աշխատում էր Մոսկվայի Պոկրովսկու անվան կամերային երաժշտական թատրոնում՝ որպես տնօրեն:


Ասենք որ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարը մնում է Վլադիմիր Կեխմանը:
    Դիտվել է 1160 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների