Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թեև շատ բան անհասկանալի է, բայց և այնպես հետաքրքիր է

02.01.2018

Ճապոնական թատերական մշակույթը մի մեծ շերտ է Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնում: Այդ մասին ռուսական «Ռոսսիա «Կ» » հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է հայտնի թատերական միջոցառման տնօրեն Վալերի Շադրինը:

Փառատոնի տնօրենի ասելով վերջին 20 տարիների ընթացքում իրենց հաջողվել է հանդիսատեսին ներկայացնել ծագող արևի երկրի թատերական մշակույթի ամենատարբեր ուղղությունները: Եվ «Նո» թատրոնը, որին նախորդել էր «Ռաքքուն», նաև «Բուն ռաքուն»: Բայց առանձին տեղ է հատկացված «Քաբուքի» թատրոնին, որն, ընդհանրապես հատուկ դիրք ունի Ճապոնիայում, թեև հիմնականում զարգացել է երկու քաղաքներում՝ Տոկիոյում և Կիոտոյում:

Տարբեր երկրների թատերական մշակույթները գտնվում են միմյանց փոխհարստացման գործընթացի մեջ: Նրանք միշտ միմյաց օգնում են ազգային հիմքի վրա: Ըստ Շադրինի, ճապոնական մշակույթը ռուսաստանցի ժողովուրդին շատ է հետաքրքրում:

Այս օրերին Ռուսաստանում հյուրախաղերով հանդես է գալիս ճապոնական թատերական արվեստի այդ տեսակի մեջ թիվ 1-ը համարվող «Սյոձիքո գրանտ քաբուքի թիքումա սիձուա» խումբը: Նրանց ներկայացումները կկարողանան դիտել Մոսկվայի «Մոսսովետի» անվան և Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնի հանդիսատեսները: Ի դեպ, պետերբուրգյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Մոգուչիի ասելով ճապոնական մշակույթը դարավոր ազդեցություն է թողել ռուսական մշակույթի և թատրոնի վրա:

Չեխովի անվան թատերական փառատոնի տնօրենը նաև նշել է, որ քաբուքի թատրոնում թեև շատ բան անհասկանալի է մնում չնախապատրաստված հանդիսատեսի համար, բայց թատերասերներին այդ անսովոր ներկայացումները հետաքրքիր են՝ ինչպես են իրենց պահում դերասանները բեմում, ինչպես են զգում, ինչպես են շարժման միջոցով փոխանցում ասելիքը և այլն:
    Դիտվել է 1179 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների