Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հատուկ էրմիտաժային թատրոնի բեմի և թանգարանի սրահների համար

02.14.2018

Սանկտ-Պետերբուրգի Միխայլովյան թատրոնը առաջիկա հինգ տարիներին կշարունակի համագործակցել Պետական Էրմիտաժի հետ և իր ներկայացումները կցուցադրի նաև հռչակավոր թանգարանում: Այդ առթիվ երկու մշակութային հաստատությունները օրերս նոր փաստաթուղթ ստորագրելով թարմացրել են համագործակցության մասին իրենց նախկին պայմանագիրը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով ««РИА новости»-ին:

«Էրմիտաժը մեր երկրորդ տունն է: Մենք պետերբուրգյան խոշոր թատրոններից միակն ենք, որը չունի երկրորդ բեմ, նույնիսկ փորձերի դահլիճ և Էրմիտաժի սրահներում մեր ստեղծագործական նախագծերն իրականացնելու հնարավորությունը մեծ պարգև է»,- ասել է Միխայլովյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Կեխմանը:

Երկու մշակութային հաստատությունների՝ երաժշտական թատրոնի և թանգարանի այս ձևաչափով համագործակցությունը սկսվել է 2015թ.- հոկտեմբերից: «Միխայլովյան թատրոնի էրմիտաժային երեկոների» ընթացքում տեղի է ունեցել 30 ներկայացում և համերգ, թատրոնի առաջատար պարող և խորեոգրաֆ Իվան Վասիլևը այստեղ ներկայացրել է «Գամմա» բալետը, նաև կայացել են մեկ գործողությամբ բալետների համշխարհային պրեմիերաներ, հատուկ էրմիտաժային թատրոնի բեմի և թանգարանի սրահների համար նախապատրաստվել և անցկացվել են հատուկ համերգային ծրագրեր և այլն:
    Դիտվել է 1115 անգամ