Վախճանվել է ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը02.28.2018
Երկարատև հիվանդությունից հետո 81 տարեկան հասակում, վախճանվել է ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը:
Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1937թ.–ի փետրվարի 27–ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։
Նա հայտնի ու սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրն է։
1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, Գյումրիի դրամատիկական թատրոնում: Ալբերտ Մկրտչյանը 2000 թվականից ղեկավարել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը:
Մասնագիտական գործունեությանը զուգահեռ նա զբաղվել է նաև մանկավարժությամբ: Երկար տարիներ դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում և Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ուներ պրոֆեսորի աստիճան: