Մեկական ներկայացում կնվիրեն Ստեփանակերտի թատրոնին03.07.2018
Մարտի 9-ին կմեկնարկի «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագիրը: Այդ մասին իր պաշտոնական կայքում տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությաունը:
Այս նախաձեռնությամբ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպություններն առաջիկայում մեկական ներկայացում կամ համերգ կնվիրեն Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքներում իրենց ներդրումն ունենալու նպատակով:
Ծրագրի մեկնարկը կտա Երևանի խամաճիկների պետական թատրոնն իր «Թոմ Սոյերի արկածները» բեմադրությամբ՝ ըստ Մարկ Տվենի համանուն ստեղծագործության: Այնուհետև բարեգործական ներկայացումների էստաֆետը կստանձնեն Երևանի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի և այլ պետական թատրոներ: