Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոնը կսկսվի ժամանակակից ստրկուհիների մասին ներկայացմամբ

03.19.2018


Վաղը, Մոսկվայի Ազգությունների թատրոնի բեմում թաթարական Ալմետև քաղաքի պետական դրամատիկական թատրոնի «Խանութ» ներկայացմամբ կմեկնարկի Ռուսաստանում պարբերաբար անցկացվող Փոքր քաղաքների թատրոնների հերթական՝ 15-րդ փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»»-ն:

Այս միջոցառումը հնարավորություն է տալիս երկրի տարածաշրջանների թատերական կոլեկտիվներին ներկայացնել իրենց արվեստը մայրաքաղաքի հանդիսատեսներին: Ներկայացումը ցուցադրվելու է թաթարերեն լեզվով, սակայն ռուսերեն սուբտիտրերով, որը հնարավորություն կտա ռուսախոս հանդիսատեսին հասկանալու ներկայացման հեղինակների ասելիքը:

Հայտնի լրագրող, գրող և դրամատուրգ Օլժաս Ժանայդարովի «Խանութ» պիեսն անդրադառնում է Մոսկվայի բնակելի գոտիներից մեկում տեղ գտած իրական դեպքերին, որտեղ խանութի տիրուհին ոչ մի իրավունք չունեցող ստրուկուհու պես պահում էր Միջին Ասիայից Մոսկվա աշխատանք գտնելու եկած կանանց:

Ներկայացմանը մասնակցում են երկու արտիստուհի:







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 1023 անգամ