Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջ ենք տանում մեր նվիրումը

03.27.2018

Այսօր Թատրոնի միջազգային օրն է:

Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) համացանցային էջում ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը կատարել է այսպիսի գրառում.

Հայաստանի Հանրապետության տոնացույցերի ցանկում առանձնացված չէ մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օրը, բայց գիտենք ու համոզված ենք, որ ցանկացած պետության համար թատրոնն ունի ռազմավարական նշանակություն, որ մեր գոյության ու ազգային ինքնության պահպանման ճանապարհին հենց թատրոնն է խաղում կարևորագույն դերերից մեկը, նպաստում ազգ-պետություն կապի ամրապնդմանը: Եվ մենք բոլորս, հաղթահարելով մեր առջև ծառացած դժվարությունները, առաջ ենք տանում մեր նվիրումը, հավատը, փորձում ենք շաղկապել երեկն ու այսօրը՝ ճանապարհ բացելով դեպի վաղվա օրը:

Թող մեր հերթական տոնը բոլորիս խնդություն պարգևի, ուժ և հավատ:

Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը:

«ԹԱԳԼՈՒՐ»-ը միանում է ՀԹԳՄ նախագահի խոսքերին:
    Դիտվել է 910 անգամ