Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հատուկ հյուրախաղեր լեգենդար ռեժիսորի հոբելյանի առթիվ

03.31.2018


Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Մոսկվայի Et Сetera թատրոնը հանդես կգա Վրաստանի մայրաքաղաքում: Այս հյուրախաղերը յուրահատուկ են, քանի որ տեղի են ունենում ի նշանավորումն Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, նշանավոր ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի 80 ամյա հոբելյանի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Երկօրյա հյուրընկալության օրերին մոսկվացի արտիստները վրացի հանդիսատեսներին կցուցադրեն Ռոբերտ Ստուրուայի Et Сetera-ում բեմադրած «Ռևիզոր: Վարկած» ներկայացումը:

Ասենք, որ Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ, դերասան և ռեժիսոր Ալեքսանդր Կալյագինի գլխավորած թատրոնը նախկինում էլ է հանդես եկել Վրաստանի մայրաքաղաքում: Ընդհանրապես Թբիլիսիi և Մոսկվայի երկու թատրոնները հայտնի են իրենց սերտ համագործակցությամբ: Եվ պատահական չէ, որ ապրիլ-մայիս ամիսներին Ռուսթավելու անվան թատրոնն էլ իր հերթին հյուրախաղերով, այս նույն առիթով, հանդես կգա Ռուսաստանի մայրաքաղաքում և Սանկտ-Պետերբուրգում:

Ի դեպ, Ռոբերտ Ստուրուայի 80-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում նրա գլխավորած թատրոնը ելույթներով շրջագայության կմեկնի նաև ԱՄՆ:

Վրացի լեգենդար ռեժիսորի հոբելյանի առթիվ շուտով կհրատարակվի պատկերազարդ գիրք, որտեղ ներկայացված կլինեն նրա բեմադրած բոլոր ներկայացումներից լուսանկարներ:

Հոբելյանական միջոցառումները կավարտվեն Թբիլիսիում, հոկտեմբեր ամսին՝ «Վարպետները» ներկայացման պրեմիերայով
    Դիտվել է 937 անգամ