Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Զրույց է վարում ժամանակի, անցյալի, ներկայի և ապագայի հետ

04.17.2018


«Մոսսովետի» թատրոնում այսօր լրագրողներին կներկայացվի նույն հեղինակի երեք պիեսների համադրությամբ բեմադրված ներկայացում, որն ունի «Reception» խորագիրը: Դրամատուրգ Իգոր Վացետիսի այդ վերնագիրն ունեցող պիեսը բեմադրության ռեժիսոր և գլխավոր դերակատար Սերգեյ Յուրսկին համադրել է նրա երկու այլ «Նախալոգարան» և «Պոլոնեզ կամ աբսուրդի երեկո» ստեղծագործությունների հետ: Արդյունքում ստացվել է ինտելեկտուալ-երգիծական եռապատում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Իգոր Վացետիսի սիրած թեմաներից մեկը ժամանակակից աշխարհը որպես աբսուրդի թատրոն ներկայացնելն է: Այդպիսի ստեղծագործական մոտեցումների կողմնակից է նաև Սերգեյ Յուրսկին, որը Վացետիսի ֆանտասմագորիկ տեքստերում փորձում է գտնել առնչություններ ժամանակակից իրականության հետ: Այս դեպքում ռեժիսորը զրույց է վարում ժամանակի, անցյալի, ներկայի և ապագայի հետ:

Ներկայացման պրեմիերան «Մոսսովետի» թատրոնում կկայանա վաղը՝ ապրիլի 18-ին:
    Դիտվել է 892 անգամ