«Գաբիմա» թատրոն-ստուդիան Պաղեստին է մեկնել ...04.21.2018
Վաղը՝ ապրիլի 22-ին, Մոսկվայում, Վախթանգովի անվան թատրոնում, կմեկնարկեն հայտնի «Գաբիմա» թատրոնի հյուրախաղերը: Այս ելույթների ընթացքում Իսրայելից ժամանած արտիստները մոսկվացի հանդիսատեսներին կցուցադրեն «Ճանապարհային նշաններ» և «Պարզ պատմություն» ներկայացումները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Հրեա արտիստների հյուրախաղերը նվիրված են Իսրայել պետության 70 և այդ երկրի Ազգային թատրոնի 100-ամյակին, որի առաջին գեղարվեստական ղեկավարը 1917թ.-ին եղել է Եվգենի Վախթանգովը:
«Գաբիմա» թատրոն-ստուդիան Ռուսաստանից Պաղեստին է մեկնել 1927թ.-ին: Իսրայել պետության ձևավորումից հետո այն հռչակվեց «Ազգային թատրոն»: Այսօր այս մշակութային հաստատության խաղացանկում կան մի քանի տասնյակ բեմադրություն՝ իբրիդ լեզվով:
Թատրոնում այսօր բեմադրում են ինչպես ժամանակակից հեղինակների դրամատիկական գործեր, այնպես էլ այնպիսիք, որոնք բեմ են բարձրացվել դեռ տասնամյակներ առաջ: Իսկ Վախթանգովի անվան թատրոնում առաջիկայում իսրայելցի գործընկերների հետ միասին մտադիր են կրկին անդրադառնալ հրեական թատրոնում տասնամյակներ առաջ Եվգենի Վախթանգովի բեմադրած «Ա- Դիբուկ» ներկայացմանը, որը ժամանակին «Գաբիմայի» խաղացանկում մնաց ավելի քան 40 տարի:
«Իսրայելում չկա մարդ, որը լսած չլինի «Ա- Դիբուկ» ներկայացման մասին, նույնիսկ, եթե չի էլ տեսել այն: Վախթանգովի անվան թատրոնը պլանավորում է հաջորդ տարի բեմադրել «Ա- Դիբուկ» ներկայացումը: Եվ դա ևս մեկ ավարտուն օղակ է»,- նշել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Հարրի Քորենը՝ նկատի ունենալով «Գաբիմայի» հյուրախաղերը այն հարթակում, որտեղ 100 տարի առաջ ստեղծվել է թատրոնը: