10 ներկայացում, 10 բեմահարթակներում՝ նվիրված մայիսի 9-ին 05.09.2018
Մոսկովյան առաջատար 10 թատրոններ հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, նշանավորում են Հայրենական Մեծ պատերազմին նվիրված իրենց երբեմնի ներկայացումների ցուցադրությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Այս նախագծում թատրոններն ընդգրկել են ամենատարբեր ժամանակներում իրենց հարթակներում բեմադրված և հանդիսատեսի շրջանում դրական արձագանք գտած ներկայացումներ («Հավերժ ողջերը»՝ Բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն, «Հույս, հավատ և սեր»՝ Et Cetera, «Իմ սերունդը»՝ «Էլեկտրաթատրոն Ստանիսլավսկի», «Վերջին նամակը»՝ «Էրմիտաժ» թատրոն, «Այդպես էլ կլինի»՝ Գորկու անվան գեղարվեստական թատրոն, «Պատերազմը երեխաների աչքերով»՝ «Մոդերն» թատրոն և այլն):