Գրեթե մոռացված մշակութային կապերն այսօր կվերականգնվեն05.12.2018
Այսօր, մայիսի 12-ին, վերջին հյուրախաղերից 37 տարի անց, Ռուսաստանի Մեծ թատրոնում կրկին հանդես է գալու Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Ռուսաստանի Դաշնությունում Բուլղարիայի դեսպան Բոյկո Կոցևի բնորոշմամբ այդ «իրավամբ պատմական իրադարձության» ժամանակ մոսկվացի հանդիսատեսներին կներկայացվեն Լյուբոմիր Պիպկովի «Յանայի ինը եղբայրները» օպերան, «Կորսար» բալետը և Ռիխարդ Վագների «Նիբելունգի մատանին» տետրալոգիան:
Նշենք, որ բուլղարացի արտիստները մոսկովյան հյուրախաղերն այսօր մեկնարկում են իրենց համերկրացի հայտնի կոմպոզիտոր Լյուբոմիր Պիպկովի «Յանայի ինը եղբայրները» օպերայով, որի պրեմիերան Սոֆիայում կայացել է մեկ ու կես ամիս առաջ:
Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մոսկովյան հյուրախաղերը կավարտվեն մայիսի 23-ին:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի