Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օ. Մենշիկով. «Ինձ համար անհասկանալի եղանակով սարսափելի հետաքրքիր է»

05.15.2018

Այսօր, մայիսի 15-ին, Մոսկվայի Երմոլովայի անվան թատրոնը առաջին անգամ կներկայացնի «կիբեր-նուար» (տեխնոլոգիական-քրեական) ժանրի «Տեքստ» բեմադրությունը, որտեղ գործողությունները տեղի են ունենում 50-ական թվականների կինոյի և քրեական գրական պատումների խաչմերուկում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «7days.ru»-ին:

Ներկայացումը անդրադառնում է նախկին բանասիրական ֆակուլտետի ուսանողի կյանքին, որը չկանխամտածված մարդասպանություն է գործել և արդեն Մոսկվա է վերադարձել բանտից: Նա փորձում է իր մեղքը քավել՝ թշնամու բարեկամներին փրկելով:

«Ստացվում է այսպիսի եզրակացություն, -ասում է ներկայացման ռեժիսոր Մաքսիմ Դիդենկոն:- Այս աշխարհում ոչ նա, ոչ մյուս կողմը իրավունք չունեն վերապրել: Եվ միայն զոհաբերությունը և ապագայում այլ սերնդի միջամտությունը կարող են այս կյանքը դարձնել ավելի մարդասիրական: Ինչ-որ մեկից ինչ-որ բան է մնում, ինչ-որ մեկից՝ ոչինչ»:

«Տեքստ»-ը ժամանակակից Ռուսաստանի և աշխարհի արտացոլումն է՝ չհավասարակշռված, հակասական, բազմաշերտ, երբեմն տանջող և մռայլ, երբեմն սարսափելի, բայց ոչ անհուսալի և, որ կարևոր է, չափազանց ժամանակակից:

«Պետք է համարձակվել: Ինչու համար, ընդհանրապես, գոյություն ունի թատրոնը, եթե այն համարձակ չէ, ռիսկի չի դիմում: Այս դեպքում կար այդ ռիսկը: Սա ամենաթանկ նախագծերից է: Որքան շատ է այստեղ խցկած ժամանակակից տեխնալոգիա, որոնք, իմ կարծիքով, բոլորովին էլ անհրաժեշտ չեն թատրոնում: Այս պատմությունն առանց տեխնալոգիաների պատմել հնարավոր չէ: Մաքսիմ Դիդենկոն մտորում է կինեմատոգրաֆիայով: Նա այդ կինեմատոգրաֆիան բերում է բեմ... Այն ինձ համար անհասկանալի եղանակով սարսափելի հետաքրքիր է,- իր ղեկավարությամբ գործող թատրոնի նոր ներկայացումը այսպես է գնահատել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Օլեգ Մենշիկովը:
    Դիտվել է 1018 անգամ