Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Գայանե» բալետը ընդգրկվել է «20-րդ դարի լեգենդար խորեոգրաֆներ» փառատոնում

06.11.2018

Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը, ի թիվս անցյալ դարում բեմադրված այլ մեծածավալ կտավների, ընդգրկվել է «20-րդ դարի լեգենդար խորեոգրաֆներ» փառատոնում, որը նախաձեռնել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչի անվան բալետի թատրոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այս նախագծի շրջանակներում արտիստները հանդիսատեսներին կհիշեցնեն նաև սյուիտ «Փարիզի բոցը» բալետից, «Վալպուրգյան գիշեր» մեկ գործողությամբ բալետը և «Պագանինի» և «Լաուրենսիյա» բեմադրություններից հատվածներ:

Նշենք, որ փառատոնի ծրագրում ընդգրկված խորեոգրաֆների աշխատանքները շատ բանով են անդրադարձել 20-րդ դարի առաջին կեսի ռուսական բալետի բեմադրական արվեստի զարգացման ընթացքի վրա:

Ասենք, որ իր իսկ խոստովանությամբ այդ բալետների բեմադրական աշխատանքներին, դեռ շատ առաջ, մինչև ավելի չափահաս դառնալը և դրանցից յուրաքանչյուրին անձամբ ծանոթանալը, մանկական հասակից մասնակցել է նաև Յուրի Գրիգորովիչը:

Յուրի Գրիգորովիչի բալետի թատրոնը հիմնադրվել է 1996թ.-ին՝ Կրասնոդարում: Այս թատերախմբի խաղացանկը ուղղված է դեպի ռուսական բալետի ակադեմիական ավանդները:
    Դիտվել է 1701 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Ամենաընթերցվածը
    Արխիվ ըստ ամիսների