Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կիրառվել է առաջին անգամ և ոչ բոլոր հանդիսատեսներին է դուր եկել

06.18.2018


Օրերս Մոսկվայի Փոքր թատրոնում հանդիսատեսին է ներկայացվել Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու «Խառնակություն: 1609+1611թթ.» պատմական բեմադրությունը: Այդ մասին «iz.ru»*ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ծավալուն դեկորացիաներ, պատմական հագուստներ, հայրենասիրական նյութ և երկրի մշակույթի նախարարին պատկանող գրական հենքի հեղինակություն: Այս ամենը արդեն ուշադրություն գրավելու հայտանիշներ են:

Պատմական թեմաներ բեմադրելու նկատելի փորձ ունեցող Փոքր թատրոնի համար Ռուսաստանի պատմության խառնակ ժամանակներն առանձնահատուկ բովանդակություն ունեն: Դա արտահայտվել տարբեր ժամանակներ բեմականացված աշխատանքներում՝ Ալեքսեյ Տոլստոյի եռապատումը ( «Իվան ահեղ ցարը», «Ֆեոդար Իվանովիչ ցարը» և «Բորիս ցարը»), որը երկար ժամանակ եղել է այս թատրոնի այցեքարտը: Բացի այդ, այս ժամանակաշրջանին են վերաբերում թատրոնում բեմականացված Պուշկինի «Բորիս Գոդունովը», Օստրովսկու «Դմիտրի Ինքնակոչը և Վասիլի Շույսկին»:

Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ 3-րդը հարձակվում է Սմոլենսկի վրա: Նա հույս ունի այդ ամրոցի տակ ոսկի գտնել: Բայց քաղաքը գրոհով վերցնել նրան չի հաջողվում: Ռուս զորավար Շեինը Սիգիզմունդին դիմադրում է 2 տարի շարունակ: Այս ահեղ պայքարում ռուսական քաղաքի հույսը դառնում է հոգևոր առաջնորդ Սերգիյը: Որպեսզի պատերազմից տանջահար սմոլենսկցիները չհանձնվեն լեհերի գթասրտությանը և մինչև վերջին մարդը դիմադրեն հանուն իրենց հավատի, հոգևորական Սերգիյը համարձակվում է մեղք գործել....

Ներկայացման հիմքում Վլադիմիր Մեդինսկու «Պատը» վերնագրված վեպն է:

Արագ միմյանց հաջորդող նոր տեսարանների պատճառով ներկայացման դեկորացիաները հաճախակի փոփոխման ենթակա են: Դա տեխնիկապես իրականացնելը դժվար խնդիր է եղել թատրոնի համար: Այդ պատճառով բեմադրության հեղինակները օգնության են դիմել տեսատեխնիկային: Այս տեխնալոգիան Փոքր թատրոնում կիրառվել է առաջին անգամ և ոչ բոլոր հանդիսատեսներին է դուր եկել: Ակադենիիականության սովոր այս թատրոնում շատերը այդ ձևաչափով բեմադրությունը համարել են տուրք մոդային: Սակայն ներկայացման արագ զարգացող սյուժեի և տեսարանների արագ փոփոխության տեսանկյունից դա թերևս կարող է դիտարկվել նաև տեղին տեխնալոգիա:

Ասենք, որ բեմադրությանը մասնակցում է 50 դերասան: Նրանց համար, ընդհանուր առմամբ, կարվել է 100 հագուստ:

Ասենք նաև, որ իրեն հասանելիք հոնորարը Մշակույթի նախարարը նվիրել է նույն այդ Սմոլենսկ քաղաքի ամրոցի վերականգնման հիմնադրամին:







Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2
    Դիտվել է 743 անգամ