Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ դեսպանի, Դեկլան Դոննելլանը պայքարում է ընդհանրական թեմաների համար

06.20.2018


Բրիտանացի թատերական ռեժիսոր Դեկլան Դոննելլանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, երկու երկրների միջև մշակութային կապերը զարգացնելու համար պարգևտրվել է ռուսական «Բարեկամություն» շքանշանով: Պարգևը նրան շնորհել է Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Շեքսպիրի Ձեր մեկնաբանություններն ունեն համաշխարհային նշանակություն կապված այն բանի հետ, որ Դուք պայքարում եք ընդհանրական թեմաների համար, որոնք նույնական են մեր երկրների համար ցանկացած պահի, անկախ քաղաքական իրավիճակից»,- պարգևը հանձնելիս մասնավորապես նշել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դաշնության դեսպան Ալեքսանդ Յակովենկոն:

Դեկլան Դոննելլանը 1981թ.-ից սկսած անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով բեմադրություններ պատրաստող «Cheek by Jowl» թատերախմբի համահիմնադիրն է և ռեժիսորը: Նա ռուսական թատերական գլխավոր մրցանակի՝ «Ոսկե դիմակի» դափնեկիր է:
    Դիտվել է 749 անգամ