Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Յուրաքանչյուր ներկայացում կցուցադրվի միայն մեկ անգամ

08.13.2018


Մոսկվայում, Համալսարանական թատրոնների միջազգային ասոցիացիայի (AITU-IUTA) 12-րդ փառատոնի շրջանակներում, օգոստոսի 20-ին կմեկնարկի երիտասարդական և համալսարանական թատրոնների 6-րդ ստուգատեսը; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Միջոցառման ծրագրում ընդգրկված են ինչպես դասական և ավանդական, այնպես էլ ավանգարդիստական և էկզոտիկ ներկայացումներ:

«Սա համաշխարհային մակարդակի մեծ ստեղծագործական հանդիպում է: Ամբողջ աշխարհից մեզ կհյուրընկալվեն տարբեր թատրոններ՝ թատրոնի մասին ամենատարբեր տեսլականներով: Ավելացրեք ասվածին նաև «երիտասարդական» կարևոր գործոնը: Դա նշանակում է, որ կա հնարավորություն հանդիպել ինչ-որ ազնիվ, նոր բանի հետ»,- ասել է փառատոնի մասնակից ռեժիսոր Գեորգի Դոլմազյանը:

Թատերական այս յուրահատուկ ֆորումը, որտեղ յուրաքանչյուր ներկայացում կցուցադրվի միայն մեկ անգամ, կեզրափակվի Օգոստոսի 24-ին;
    Դիտվել է 780 անգամ