Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջնորդվել են բեմարվեստի երեք ուղղություններով

08.20.2018



Այսօր, օգոստոսի 20-ին, Մոսկվայում մեկնարկել է Համալսարանական թատրոնների միջազգային ասոցիացիայի (AITU-IUTA) 12-րդ փառատոնը: Ֆորումին մասնակցում են 30 երկրների 150 ներկայացուցիչ: Նախատեսվում է ներկայացնել 75 զեկուցում, 8 ներկայացում և անցկացնել 6 վարպետության դաս: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Բեմադրությունները ընտրելիս միջոցառման մասնակիցներն առաջնորդվել են բեմարվեստի երեք ուղղություններով՝ ոչ վերբալ թատրոն, վավերագրական ներկայացումներ և դասական գործեր:

«Սա համաշխարհային մակարդակի մեծ ստեղծագործական հանդիպում է»,- ֆորումը բացելուց առաջ ասել է փառատոնի մասնակի, ռեժիսոր Գեորգի Դոլմազյանը:

Ասենք որ մասնակիցների թվում են Թատրոնների միջազգային ինստիտուտի (Նյու-Յորք, ԱՄՆ), Սլովակիայի թատրոնի և կինոյի հետազոտման գիտությունների ակադեմիայի (Բրատիսլավա, Սլովակիա), Դե Մոնֆոր համալսարանի տեսադիտողական և կատարողական արվեստների դպրոցի (Լեսթեր, Մեծ Բրիտանիա) ներկայացուցիչներ և այլք:

Թատերական ֆորումը, աշխատանքները կեզրափակվի Օգոստոսի 24-ին:





Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 675 անգամ