Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

9 ժամում կներկայացվի մարկեսյան «100 տարվա մենությունը»

09.04.2018

Մոսկվայի «Թատերական արվեստի ստուդիան» պատրաստվում է 9 ժամում իր հանդիսատեսին ներկայացնել կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպի հիման վրա պատրաստված բեմադրություն: Պրեմիերան կկայանա 2018թ.-ի դեկտեմբերին: Դա կլինի թատրոնի առաջին պրեմիերան նոր թատերաշրջանում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Ներկայացումը կցուցադրվի շաբաթ օրերին,- ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Սեգեյ Ժենովաչը: Նրա ասելով ցուցադրությունը կսկսեն օրը ցերեկով և կավարտեն ուշ երեկոյան: Ըդմիջումները կտևեն 2-3 ժամ:

Այս ներկայացումը , Ժենովաչի գլխավորած թատրոնում մանկավարժ աշխատող Եգոր Պերեգուդովի (այսօր նա արդեն Ռուսական երիտասարդական թատրոնի գլխավոր ռեժիսորն է) ուսանողական դիպլոմային աշխատանքի նոր վարկածն է:

Ասենք, որ «Թատերական արվեստի ստուդիան» նոր թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին՝ Չեխովի «Երեք քույրեր» պիեսի սեփական ընթերցմամբ:

Ի դեպ, Սերգեյ Ժենովաչի գլխավորած թատրոնը ստուդիա է դարձել վերջերս, այն բանից հետո, երբ այս հայտնի թատերական գործիչը ստանձնեց Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի ղեկավարությունը: Հիշեցնենք, որ, մինչ այդ, այդ նշանավոր թատերական կոլեկտիվը նախկինում ղեկավարում էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը, որ վախճանվեց 2018թ.-ի մարտի 12-ին:

«Այժմ մենք «Թատերական արվեստի ստուդիա» ենք, Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի մասնաճյուղը»,-հայտարարել է Ժոնովաչը՝ տեղեկացնելով, որ այս կառուցվածքային վերադասավորումը կտևի 9 ամիս: Նա նաև նշել է, որ երկու կոլեկտիվների միավորումը՝ միաձուլում չէ: «Կա գեղարվեստական թատրոն՝ իր ավանդություններով, արմատներով, կենսագրությամբ, պատմությամբ: Եվ կա «Թատերական արվեստի ստուդիա»: Մենք պետք է ապրենք զուգահեռ»,- ասել է Ժենովաչը:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 871 անգամ