Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անցյալի անգնահատելի ժառանգությունը և ժամանակակից աշխարհի հետ սերտ կապը

09.12.2018


2018-2019թթ թատերաշրջանը հոբելյանական է Սանկտ-Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնի համար: 2019թ.-ի փետրվարին լրանում է այս լեգենդար մշակութային հաստատության 100 ամյակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Մագուչին բնութագրելով ավանդույթներով ու մեծ արտիստական անուններով հանրահայտ այս կոլեկտիվին, նշել է, որ մեկ դար առաջ այն մտահղացվել է որպես առաջադեմ վայր, որն իր մեջ միավորում է անցյալի անգնահատելի ժառանգությունը և ժամանակակից աշխարհի հետ սերտ կապը: «Մեզ համար կարևոր է շարունակել լինել այդպիսի թատրոն՝ բաց մարդու և աշխարհի հանդեպ»,- նշել է Մոգուչին:
    Դիտվել է 684 անգամ