Դերասանները ձերբակալվել են ... պարելու համար09.14.2018
Իրանական իշխանությունները ձերբակալել են թատրոններից մեկում Շեքսպիրի «Ամռան գիշերվա երազը» պիեսի բեմադրող ռեժիսոր Մարիամ Քազեմիին և թատերական մենեջեր Սաիդ Ասադիին այն հիմքով, որ անգլիացի դասականի հանրահայտ կատակերգության մեջ տղամարդիկ և կանայք միաժամանակ, միևնույն տեղում պարել են միասին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theguardian.com»-ին:
Բանն այն է, որ Իրանի իսլամական հանրապետության օրենքներով արգելվում է, որ տղամարդիկ և կանայք պարեն միասին:
Հետաքրքրական է, որ թատրոնի մարդիկ ձերբակալվել այն բանից հետո, երբ բեմադրության պարի տեսարանը հրապարակվել է համացանցում: Իսկ մինչ այդ, նույն ներկայացումը ցուցադրվել էր 7 անգամ՝ առանց որևէ հետևանքի:
Ասենք, որ թատերական աշխարհի ձերբակալված ներկայացուցիչներին իշխանությունները ազատ են արձակել՝ յուրաքանչյուրից վերցնելով 24 հազարական դոլար գրավ:
Լուսանկարն՝ ըստ «newsru.com»-ի