Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խորհրդային արտիստներին անսովոր թատերական ժանրի 1100-րդը

09.18.2018


Նախօրեին՝ սեպտեմբերի 17-ին, Ռուսաստանի մայրաքաղաքի Մոսսովետի անվան թատրոնում 1100-րդ անգամ հանդիսատեսին է ներկայացվել Էնդրյու Լլոյդ Ուեբերի և Թիմ Ռայսի լեգենդար «Հիսուս Քրիստոս-Գերաստղ» ռոք-օպերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ռեժիսոր Պավել Խոմսկու1990 թ.-ին բեմադրած այս երաժշտական ներկայացումը դիտել է հանդիսատեսների մի քանի սերունդ: Փոխվել է նաև ներկայացման արտիստական կազմը, սակայն մինչև այսօր էլ ««Հիսուս Քրիստոսը» հավաքում է լեփ-լեցուն դահլիճներ և համարվում է մոսկովյան թատրոնների բեմադրություններից ամենապահանջարկվածներից մեկը:

Ժամանակին խոսելով իր այս բեմադրության մասին Խոմսկին նշել է, որ ինքը այս ռոք-օպերան խորհրդային պատվիրակության հետ դիտել է Բրոդվեյում՝ ԱՄՆ կատարած այցելության ժամանակ: Նա նշել է, որ նույնիսկ բերել է այդ օպերայի ձայնապնակը: Սակայն բրեժնևյան ճահճացման տարիներին աներևակայելի էր, որ այս օպերան կարելի է բեմադրել նաև Մոսկվայում:

Սակայն ժամանակները փոխվեցին և նա որոշեց վերակառուցման տարիներին փորձել:

Մրցութային կարգով հավաքեցին պլաստիկ պարողների խումբ, որը այն տարիների համար բավականին բարձր արվեստ էր ցուցադրում: Դրանից հետո, քայլ առ քայլ սկսեցին յուրացնել խորհրդային արտիստների համար դեռ անսովոր ռոք-օպերա թատերական ժանրը:

Ներկայացումը առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել 1990թ.-ի հուլիսի 12-ին: Բոլորը կարծում էին, որ մեկ կամ երկու թատերաշրջանից հետո այդ պրեմիերայի շուրջ առաջացած աղմուկը կհանդարտվի... Սակայն, նախօրեին, այդ պրեմիերայից 28 տարի անց, լեփ-լեցուն դահլիճում 1100-րդ ներկայացման ցուցադրությունն այլ բանի մասին էր վկայում...





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 948 անգամ