Գավառացի տղան ենթարկվում է հսկա քաղաքին10.01.2018
Ռուսաստանում այսօր ԽՍՀՄ-ը ժողովրդայնություն վայելող թատերական թեմաներից մեկն է: Այսպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Պիսարյովը: Հատկանշական է այն, որ հետաքրքրքւթյունը հատկապես մեծ է այն արտիստների ու ռեժիսորների մեջ, որոնք այն տարիներին չեն ծնվել կամ էլ դեռ երեխա էին:: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Հենց այս տրամադրվածությամբ էլ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, թատրոնի հարթակներից մեկում կցուցադրվի նոր թատերաշրջանի առաջին պրեմիերան՝ «Պատրաստված է ԽՍՀՄ-ում» վերնագրով ներկայացումը:
Այս բեմադրությունը երաժշտական կատակերգական ֆանտազիա է և չի հավակնում վավերականության: Գեղարվեստական ղեկավարը իր թատրոնի նոր աշխատանքը բնութագրում է որպես «խորհրդային առասպելների հետ խաղ», ժամանակակից մարդու պատանեկան թափանցող հայացք 80-ական թվականների երիտասարդների կյանքի վրա (ռեժ.՝ Ալեքսեյ Զոլոտովիցկի): Ներկայացման մեջ շատ են երաժշտությունը, պարը, և այդ թվականներին սիրված երգերը:
Ներկայացումը հիմնված է գրող Իգոր Գատինի «Կանանց հանրակացարան» պատմվածքի վրա: Երիտասարդ, մարքսիզմ-լենինիզմի գաղափարներով լցված կոմերիտական Ռոմկան հայտնվում է Մոսկվայում: Նա երազում է նվաճել ԽՍՀՄ-ի մայրաքաղաքը և հավատում է «նոր աշխարհի» կառուցմանը: Բայց կատարվում է հակառակը: Գավառացի տղան ենթարկվում է հսկա քաղաքին: Պարզվում է, որ Մոսկվան այնքան էլ շռայլ և գրկաբաց բնակավայր չէ: Հերոսին սպասում են դժվարություններ թե աշխատանքում և թե սիրո ասպարեզում: Երերում է նրա հավատը նաև լենինյան գաղափարախոսության նկատմամբ: Ռոմկան զգում է վերակառուցման («Պերեստրոյկա») հովերը: Նրա առջև ծառանում է դժվարին ընտրություն կատարելու խնդիրը՝ դավաճանել առաջին սերը, թողնել ազնիվ, բայց շատ չնչին վարձատրվող աշխատանքը, թե զբաղվել սպեկուլյատիվ առևտրով և ժամանակն անցկացնել ռեստորաններում, լինել ազնիվ ընկեր, թե քայլել «բոլորի վրայով»...
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: