Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«7-րդ ստուդիայի» քրեական գործը թևակոխել է դատական փուլ

10.02.2018


Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է «7-րդ ստուդիայի» գործով մեղադրական եզրակացությունը: Քննությունը տեղի կունենա Մոսկվայի Մեշչանսկի շրջանի դատարանումը: Այդ մասին «tvrain.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հիշեցնենք, որ «7-րդ ստուդիան» թատերական այն խումբն է, որ 2012թ.-ին ստեղծվել Է «Գոգոլ կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի նախաձեռնությամբ և որը այս քրեական գործում հանդես է գալիս որպես մեղադրյալ:

«7-րդ ստուդիա» թատերախումբը պետք է իրականացներ «Պլատֆորմա» նախագիծը: Այդ ծրագրի իրականացման շրջանակներում, սակայն, պետական համապատասխան մարմինների կողմից հայտնաբերվել է բյուջեից տրամադրված 133 մլն ռուբլու կորուստ:

Բացի Կիրիլ Սերեբրեննիկովից, գործի մեջ են ներգրավված «7-րդ ստուդիայի» նախկին գլխավոր պրոդյուսերը, Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնի տնօրենը, «7-րդ ստուդիայի» նախկին գլխավոր տնօրենը և գլխավոր հաշվապահը:
Տուժող կողմ է ճանաչվել Ռուսաստանի մշակույթի նախարարությունը:





Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 902 անգամ