Ավարտվել է «Տերիտորիա» թատերական միջազգային փառատոն-դպրոցը 10.24.2018
Մոսկվայում ռեժիսոր Ֆիլիպ Դեկուֆլեի «Նոր կարճ պիեսներ» ներկայացումով ավարտվել է ժամանակակից արվեստի «Տերիտորիա» 13-րդ միջազգային թատերական փառատոն-դպրոցը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
«Նոր կարճ պիեսներ» ներկայացումը ներառում էր ակրոբատիկա, պարային և երաժշտական համարներ: Բեմադրությունը կառուցված էր մի քանի մանրապատումներից: Այսպիսի ձևաչափը ցուցադրում է ժամանակակից պարի նորույթները:
Ժամանակակից արվեստի «Տերիտորիա» 13-րդ միջազգային թատերական փառատոն-դպրոցը կայացել է հոկտեմբերի 12-24-ին: Այս յուրահատուկ ստուգատեսը հիմնադրվել է 2006թ.-ին: Այն ղեկավարում է Մոսկվայի Ազգությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովը:
« «Տերիտորիա»-ն մեզ տալիս է նոր որակի և ըմբռնման օրինակներ, թե ինչ է իրենից ներկայացնում ժամանակակից թատրոնը իր փորձարարության ողջ գունապնակով»,-ասել է փառատոնը հովանավորող Միխայիլ Պրոխորովի անվան հիմնադրամի համահիմնադիր Իրինա Պրոխորովան: Նա ընդգծել, որ վստահ է, որ թատրոնը և պոեզիան արվեստի երկու կարևոր տեսակներ են, որոնք աշխատում են այժմեականության հետ: Ըստ նրա «Տերիտորիա»-ն կարևոր զրույց է ներկայի և ապագայի մասին: